ԳլխավորԼուր

Արցախում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ դպրոցական արձակուրդները շուտ կսկսվեն

Դպրոց, դաս, Արցախ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից ՚մարտի 21-ի փոխարեն -խմբ.)։

• 1-ին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ,

• 2-12-րդ դասարանցիներինը՝ մարտի 20-ը ներառյալ։

Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը վնասվել է Հայաստանից Արցախ մտնող գազատարը։ Վնասված հատվածը ադրբեջանցինների դիրքերի մոտ է, ու նրանք խոչընդոտում են վերանորոգման աշխատանքների մեկնարկը։