Արցախյան պատերազմ-2020Լուր

Թշնամին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ ունի Բերձորի ուղղությամբ

Արցախի ազատամարտիկների միության Բերձորի բաժանմունքի ղեկավար Հարություն Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

««ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ, այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի։
Թշնամու դիվերսիոն խմբերը հերթով հայտնաբերվում և ոչնչացվում են։ Մեր հրետանու դիպուկ համազարկերը ահ ու սարսափ են առաջացրել նրանց մոտ, ունեն զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։
Սպասեք հաղթական լուրերի։ Թուրքը Բերձոր ոտք չի դնելու: Հաղթում ենք»,- գրել է Ավանեսյանը:

Comment here