ԳլխավորԼուր

ՌԴ-ն հրապարակել է իր և Ուկրաինայի զոհերի ու վիրավորների թիվը

Ուկրաինայում փետրվարի 24-ից իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական կողմից զոհվել է 498 զինծառայող։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հատուկ մարտական գործողությանը մասնակցող մեր ընկերների շրջանում կորուստներ կան՝ մարտական հերթապահության ժամանակ զոհվել է 498 ռուս զինծառայող, վիրավորվել են 1597-ը»,–ասել է ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նաև ուկրաինական կողմի կորուստները։

Ըստ ՌԴ ՊՆ–ի` ուկրաինացի ազգայնականների և զինվորականների շրջանում մահացածների թիվը գերազանցում է 2870–ը, վիրավորների թիվը շուրջ 3700 է։

Հաստատված տվյալներով` գերեվարվել է 572 զինծառայող։