ԳլխավորԼուր

Սոթքում հարձակումն արդյունք էր կատաղած ու հուսահատ եղած ադրբեջանցիների, որոնք կորցրել էին մոտ 200 զինվոր. Արտակ Հովսեփյան

Մարտական դիրքում

Այսօր Սոթքում հարձակումն արդյունք էր կատաղած ու հուսահատ եղած ադրբեջանցիների, որոնք կորցրել էին մոտ 200 զինվոր, ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային արագացման հանրային նախաձեռնության նախագահ Արտակ Հովսեփյանը։

«Վերջացրեք լաց ու կոծը։

Այսօր Սոթքում հարձակումն արդյունք էր կատաղած ու հուսահատ եղած ադրբեջանցիների, որոնք կորցրել էին մոտ 200 զինվոր ։

Այս պիղծ ռեժիմի բանակը չէ կանգնած նշված հարձակման հետևում, այլ փոքրաթիվ խենթերը, որոնք պարտիզանական պայքար են տանում թշնամու թիկունքում՝ ահռելի վնաս հասցնելով ագրեսոր թշնամուն։ Ադրբեջանական բանակն այլևս բավարար մարդկային ռեսուրս չունի։ Սահմանային գոտիներ են նետում անփորձ ոստիկաններ և հրշեջներ։ Շուշիում մոտ 8 հազար զինվորականներ կային, իսկ այժմ մնացել է մոտ 200-ը։ Քարինտակում այլևս չկան հազարավոր ադրբեջանցիները։ Անհայտացել են։ Տեղյակ եք արդյո՞ք, թե ինչքան շտապօգնության մեքենա է մտել և դուրս եկել ադրբեջանական կայացորերը։ 50 անգամ շատ, քան 2022 թվականին․․․․

Հասկանում եմ, որ դժվար է հավատալ, երբ մի ամբողջ հանրապետություն տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իր քթի տակ։

Սա ուղղակի անհավատալի է։ Համատարած ողբ է, երբ պետք է ուղղակի աչքերն ու ականջները բացել տեղեկանալու Արցախի սահմանակից շրջանների իրական վիճակից»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանցիները կրակ են բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր։