ԳլխավորԼուրՀայաստանս

Վերին Շորժայի դիրքերում զոհվածները հետմահու պարգեւատրվել են

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների հարձակման հետևանքով զոհված երեք ժամկետային զինծառայողները հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով։ Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը, շարքային Վահան Վաչագանի Բաբայանը, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով։

Հիշեցնենք` հունվարի 11–ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ժամը 15։15-ի սահմանում կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։