ԳլխավորԼուր

Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրն է

1982 թվականի օգոստոսի 19-ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը Պաղեստինի վերաբերյալ հարցով իր արտահերթ հատուկ նստաշրջանում, «ցնցված լինելով Իսրայելի ագրեսիայի զոհ դարձած պաղեստինցի եւ լիբանանցի անմեղ երեխաների վիթխարի թվով», որոշում ամեն տարի հունիսի 4-ին նշել Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (International Day of Innocent Children Victims of Aggression):

1982 թվականի հունիսի 4-ին Բեյրութի եւ Լիբանանի մի շարք այլ բնակավայրերի վրա իսրայելական օդուժի հարձակման հետեւանքով մեծ թվով խաղաղ բնակիչներ էին զոհվել, այդ թվում՝ երեխաներ։

Comment here