Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է. Շուշան Ստեփանյան (տեսանյութ)

Ֆոսֆորային ռումբ

Ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է: Այն կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ՝ մասնավորապես խորը այրվածքներ: Նույնիսկ բուժաշխատողը, որը ցուցաբերում է բժշկական օգնություն և սպասարկում ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին՝ պետք է վերապատրաստված լինի, այլապես կարող է վերքի բուժման ընթացքում ևս այրվածք ստանալ»,-նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ-ն տեղեկացրել էր, որ Ադրբեջանը քիմիական զենքի տարրեր  պարունակող ֆոսֆորային զինատեսակ է կիրառել Արցախում։

Comment here