Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Քարվաճառից աշխարհազորայիններին դուրս բերելու ժամկետը երկարաձգվել է 10 օրով

Քարվաճառի (Լեռնային Ղարաբաղի Քելբաջարի շրջան) աշխարհազորայինների դուրս բերման ժամկետը երկարաձգվել է 10 օրով՝ մինչեւ նոյեմբերի 25-ը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Գաջիևին։

Աղդամի ու Լաչինի շրջանները հանձնելու ժամկետները մնացել են նույնը, ինչ նշված է նախագահների եռակողմ հայտարարության մեջ՝ համապատասխանաբար նոյեմբերի 20-ն ու դեկտեմբերի 1-ը։

Ավելի վաղ սխալմամբ հայտնել էինք, որ խոսքը բնակիչների տարհանման մասին է։

Comment here