ԳլխավորԽճանկարՇոուբիզնես

Շակիրայի եւ Ջենիֆեր Լոպեսի տեսանյութը մեկ օրում հավաքել է ավելի քան 65 մլն դիտում

Երգչուհիներ Շակիրայի եւ Ջենիֆեր Լոպեսի ելույթի տեսագրությունը «Յութուբում» տեղադրվել է մեկ օր առաջ եւ այս պահի դրությամբ արդեն հավաքել է ավելի քան 65 մլն 600 հազար դիտում։

Տեղեկացնենք, որ աստղերը հանդես են եկել ամերիկյան Super Bowl 2020 ֆուտբոլի եզրափակիչ խաղի մեծ ընդմիջման ժամանակ՝ Մայամիի Hard Rock մարզադաշտում։

Շակիրան կատարել է She Wolf, Empire, Whenever, Wherever եւ Hips Don’t Lie երգերը, Ջեյ Լոն՝ Jenny From the Block, Get Right, Waiting for Tonight ստեղծագործությունները։

Շոուի ամենավառ կոմպոզիցիան Let’s Get Loud-ն էր. Շակիրան նստեց հարվածային գործիքների առջեւ, իսկ Լոպեսը բեմ դուրս եկավ իր դուստր Էմմայի հետ։

Comment here