ԳլխավորԽոսք

«Դոգի» քաղաքական պոռնոյի սիրահարները. «Մեդիամաքս»

Այսօր առավոտյան մարզասրահում հեծանիվ վարելիս սովորականի պես մտա Youtube, որպեսզի դիտեմ երեկվանից կիսատ մնացած մի հարցազրույց: Եվ նկատեցի, որ «Դոգ» մականունով հայտնի ռազմական ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանի վերջին «եթերը», որի պրեմիերան կայացել էր 7 ժամ առաջ, արդեն 45 հազար դիտում ունի, գրում է «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադեւոսյանը։

Մի քանի օր առաջ էլ նստած էի ընկերներիս հետ, որոնցից մեկն ասաց, որ «էն օրը Դոգն ասում էր, որ…»: Անկեղծ ասած, բռնկվեցի ու ասացի, որ չեմ հասկանում, թե ինչպես կարող է կրթված, լավ աշխատանք ու ընտանիք ունեցող մարդն այդպիսի «կոնտենտ» սպառել:

Բայց իրականությունն այն է, որ «Դոգին» դիտում են շատ-շատերը: Դեռ մեկ-մեկուկես տարի առաջ հայտնի մի մարդ տարակուսած պատմում էր ինձ, որ մի օր երեկոյան մտնում է տուն եւ տեսնում է, որ կինը եւ զոքանչը կլանված լսում են «Դոգին», որն իր «վերլուծությունները» առատորեն «համեմում» է հայհոյանքներով: Այս դեպքում էլ ունկնդիրները կիրթ, կայացած, ապահովված մարդիկ էին:

Մի արտահայտություն կա՝ «մենք այն ենք, ինչ ուտում ենք»: Կարծում եմ, որ կարելի է վերաշարադրել եւ ասել, որ «մենք այն կոնտենտն ենք, որը սպառում ենք»:

Չեմ ընդունում նման պատճառաբանությունները կամ արդարացումները. «Լսում ենք, որովհետեւ համով ա խոսում, համ էլ բոլորի պորտը տեղն ա դնում»: Ես իմ արժանապատվությունից ցածր եմ համարում լսել մի մարդու, ով անդադար հայհոյանքներ է տալիս՝ քաջ գիտակցելով, որ իրեն նաեւ կանայք եւ անչափահասներ են լսում: Ընդ որում՝ դա անում է Հայաստանից հեռու գտնվելով եւ որեւէ պատասխանատվություն չկրելով իր ասածների համար: Խոսքը թե իրավական, թե բարոյական եւ թե տղայական պատասխնատվության մասին է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։