Google-ի ու YouTube-ի օգտատերերը աշխարհի մի շարք երկրներում դժվարություններ են ունեցել այդ ծառայություններից օգտվելիս, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Downdetector կայքին, որը հետեւում է ինտերնետային հանրահռչակ հսկաների խափանումներին եւ անջատումներին։
Առավել տեւական ընդհատումներ են սկսվել Երեւանի ժամանակով 08.08-ից։ Խափանումների մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ի տարածքում։
Google-ի օգտատերերի 67%-ը դժգոհել է փնտրելու հետ կապված խնդիրներից, 32%-ը՝ իր էջը մուտք գործելու դժվարություններից։
YouTube-ի օգտատերերի դժգոհությունների 62%-ը կապված է տեսանյութեր դիտելու, 32%-ը՝ յութուբյան ընդհանուր աշխատանքի, 5%-ը՝ գրանցվելու հետ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։