Մենք անում ենք ու անելու ենք առավելագույնը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով դպրոցներում առկա ուսուցմանը վերադառնալու հնարավորությանը։
«Այսօր (մայիսի 22-ին-խմբ.) Գորիսում էլ շատերը հարցնում էին` սեպտեմբերից դասերը վերսկսելու՞ են դպրոցներում: Մենք անում ենք առավելագույնը, որ դրանք նորմալ հունով գնան ուսումնական նոր տարում:
Կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը բացասական ազդեցություններ ունի ոչ միայն մեր ազգային կրթական համակարգի վրա, այլ նաև բոլոր պետությունների կրթական համակարգերում:
Մենք անում ենք ու անելու ենք առավելագույնը»,-նշել է Արայիկ Հարությունյանը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։