44-օրյա պատերազմի օրերին իր խզված ձայնով «հաղթելու ենք» կոչով առանձնացող զինվորականը՝ Մնացական Ավետիսյանը, միացել է Ազատության հրապարակում նստացույց ու հացադուլ հայտարարած իր զինակից ընկերներին՝ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին:
«Միանում եմ:
Արցախի պետականությունը և մեր հայրենակիցների՝ պատմական հայրենիքում ապրելու, արարելու իրավունքը բացարձակ արժեքներ են:
Կոչ եմ անում երիտասարդներին միանալ, մոբիլիզացնելու գաղափարները, տեր կանգնելու մեր հայրենիքին:
Սպասում ենք 19:30-ին Ազատության հրապարակում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մնացական Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն անժամկետ հացադուլ են հայտարարել Ազատության հրապարակում ապրիլի 18-ից։