ԳլխավորԼուր

Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրեց հացադուլը

Երեւանում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն այսօր՝ օգոստոսի 18-ին, դադարեցրեց հացադուլը։

Այսօր Հակոբկոխյանին մոտեցան «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, «Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը եւ այլ քաղաքացիներ, ովքեր, տեսնելով, որ չեն կարողանում համոզել նրան վերջ տալ հացադուլին, հայտարարեցին, որ միանում են Հակոբկոխյանին: Վերջինս դրան համաձայն չլինելով`  հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը։

Comment here