ԳլխավորԼուր

Պատանի շախմատիստ Դավիթ Պողոսյանը Հայրենակիցների համաշխարհային խաղերի չեմպիոն է դարձել

Հայաստանցի պատանի շախմատիստ Դավիթ Պողոսյանը Վիբորգում անցկացված ը Հայրենակիցների համաշխարհային 9-րդ խաղերի չեմպիոն է դարձել, հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։

Նա զբաղեցրեց առաջին տեղը արագ շախմատում՝ հավաքելով 9-ից 8.5 միավոր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տատյանա Կուդրյաշովան աղջիկների մրցաշարում նվաճեց բրոնզե, իսկ մինչև 12 տարեկաննների բլիցում՝ արծաթե մեդալ:

«Երկխոսություններ ռուսերեն» ինտելեկտուալ խաղում Տատյանան երկրորդ տեղն է զբաղեցրել:

Թիմային հաշվարկում Հայաստանը ոսկե մեդալը կես միավորով զիջեց Լենինգրադի մարզի տանտերերին։

Հայրենակիցների համաշխարհային 9-րդ խաղերին մասնակցել են 33 մարզիկներ Կիպրոսից, Եգիպտոսից, Մոլդովայից, Թունիսից, Շվեդիայից, Հարավային Կորեայից, Մոնղոլիայից, Չինաստանից, Ռուսաստանից և այլն:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews