Արսեն Դավթյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված մրցաշարում ա 9 հնարավորից վաստակեց 7 նմիավոր և կիսեց 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն է դարձել Տիգրան Համբարձումյանը, մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն՝ Բենիկ Ագասարովը։