ԳլխավորԼուր

Հայաստանի մի քանի շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Երևանյան լիճ

Հայաստանի հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում գիշերը կլինի +17-ից +19, ցերեկը՝ +32-ից +34, երեկոյան՝ +27-ից +29 աստիճան։

Comment here