ԳլխավորԼուր

Ձյուն, անձրև, մառախուղ. իրավիճակը` ճանապարհներին

Ձնապատ ճանապարհ

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկի, Արագածի, Ապարանի, Սպիտակի, Սևանի, Մարտունիի տարածաշրջաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Տավուշի, Թումանյանի, Թալինի, Արարատի, Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև:

Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Սարավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են եթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։