ԳլխավորԼուր

Երևանում ու Հայաստանի շրջանների մեծ մասում ձյուն կգա

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 19-20-ը, շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի:

Երևանում հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է այս գիշեր՝ -4-ից -6, վաղը ցերեկը՝ 0-ից -2, երեկոյան՝ -3-ից -5 աստիճան։