ԳլխավորԼուր

24-ամյա ուղևորն ավտովթարի զոհ է դարձել Ապարանի ճանապարհին

Նոյեմբերի 9-ին, ժամը 19։37-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա մեկ զոհ և տուժած, հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Լ․ Ա․, ծնված 1966 թ.) և «KamAZ» (վարորդ` Է. Բ․, ծնված 1962 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Ա.-ի (ծնված 1998 թ․) դին։