ԳլխավորԼուր

Այսօր երեկոյան կվառվեն Տեառնընդառաջի (Տրնդեզ) խարույկները

Տյառնընդառաջ, Տըրընդեզ

Փետրվարի 14-ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը տարիներ առաջ Ամենայն հայոց կաթողիկոս  Գարեգին Երկրորդի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր:

Տերունական տոնի սկիզբն ազդարարվում է փետրվարի 13-ի երեկոյան, երբ կատարվում է ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Հավարտ արարողության՝ եկեղեցիների բակերում վառվում են Տեառնընդառաջի խարույկները, որոնց վրայով ցատկում են նորապսակ զույգերը։

Հավելենք, որ երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության ու Երիտասարդների օրհնության օրն այս տարի կնշվի փետրվարի 15-ին։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews