ԳլխավորԼուր

Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 28-ին:

Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Տոնին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Ս. Պատարագ: Ս. Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այդ առիթով դուրս կբերվի և Ս. Պատարագի ընթացքում տաճարում կմնա Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը:

«Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա բարեպաշտ ժողովրդին և հայրենի մեր երկիրը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Գեղարդ

 

Comment here