Այսօր առավոտյան անձը դեռեւս չպարզված տղամարդը Երուսաղեմում մտել է Սուրբ Աստվածամայր եկեղեցի ու փորձել է վնասներ հասցնել, պղծել սրբությունները։
Երուսաղեմից Usanogh.am-ին ուղարկված տեսանյութում երեւում է, թե ինչպես են իրավապահները բերման ենթարկում տղամարդուն, որին չեզոքացրել էին եկեղեցու հայ աշխատակիցները։
Առայժմ հայտնի է միայն, որ նա մոլեռանդ արմատական հրեա հավատացյալ է։
Հավելենք, որ Սուրբ Աստվածամայր եկեղեցին հայկական ու հունական եկեղեցիների իրավասության տակ է։