ԳլխավորԼուր

Ուկրաինայի իշխանությունը մի խումբ հնդիկ ուսանողների պատանդ է պահում Խարկովում. ՌԴ ՊՆ

Իգոր Կոնաշենկով

Ուկրաինայի իշխանությունները Խարկովում պահում են մի խումբ հնդիկ ուսանողների, որոնք ցանկանում են մեկնել Ռուսաստանի Բելգորոդի շրջան, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Տեղեկությունը հայտնում է Gazeta.ru-ն։

«Մեր ունեցած տեղեկություններով՝ ուկրաինական իշխանությունները Խարկովում բռնի են պահում հնդիկ ուսանողների մեծ խմբի, որը ցանկանում էլքել ուկրաինական տարածքը և մեկնել Բելգորոդ», — ասել է նա։

Կոնաշենկովի խոսքով` նրանց որպես պատանդ են պահում և առաջարկում են լքել Ուկրաինայի տարածքը ուկրաինա-լեհական սահմանով, որը, ՊՆ ներկայացուցչի մեկնաբանությամբ, անցնում է ռազմական ակտիվ գործողությունների տարածքով։

«Զինված ուժերը պատրաստ են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Հնդկաստանի քաղաքացիների անվտանգ տարհանումն ապահովելու համար, և Ռուսաստանի տարածքից նրանց տուն ուղարկել ինչպես ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով, այնպես էլ հնդկական կողմի առաջարկած ինքնաթիռով»,- ասել է Կոնաշենկովը։

Հնդիկ ուսանողների հարցն այսօր հեռախոսազրույցում քննարկել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։