ԳլխավորԼուր

ՌԴ-ում ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա հայ է. տեսանյութ

ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, ինչից հետո բեռնախցիկից ճանապարհին է ընկել տղամարդու դի՝ կոկորդը կտրած, հայտնում է korrespondent.net-ը:

Մեքենայում գտնվողները փախել են։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 4:10-ի սահմանում։ Mitsubishi Galant-ը, որից ընկել է դին, պատկանում է Օրենբուրգի շրջանի 57-ամյա մի բնակչի։

Ավելի ուշ դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է երկու բահ, պարան և պայուսակներ։ Կասկածյալները փորձել են փախչել, բայց բռնվել են իրավապահների կողմից։

Ինչպես ավելի ուշ պարզվել է՝ սպանվածը ծնունդով Երևանից 50-ամյա Ա. Ղազինյանն է, որը 1996 թվականից բնակվում է Սանկտ Պետերբուրգում։ Նախնական տվյալներով՝ նա անվադողերի բիզնես է ունեցել։

Comment here