ԳլխավորԼուր

Մահացել է մշակութաբան Դավիթ Պետրոսյանը

Դավիթ Պետրոսյան

Մահացել է մշակութաբան, «Հայ ասպետ» դպրոցի մշակութաբանության ուսուցիչ Դավիթ Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը։

«Ու էլի ցավ, էլի զոհվում է հայի ազնվագույն տեսակը- «Հայ ասպետ» դպրոցի մշակութաբանության ուսուցիչ Դավիթ Պետրոսյանը…… եզակի երիտասարդ, որի լրջությունից անգամ մենք՝ մեծահասակներս էինք ամբողջանում:

Դավիթ ջան, ինչպես դու էիր առեղծված, այնպես էլ մահդ կմնա ինձ համար առեղծված, բայց մի բանում հաստատ համոզված եմ, Հայրենիքի ցավը վերջին օրերին քո մռայլության հիմնական պատճառն էր:

Ներիր, եթե ուշադիր չեղանք ապրումներիդ նկատմամբ, ներիր, թեև ամենադաժան պատիժը տվեցիր մեզ:

Գնա, միացիր տղաներին, քո կռիվը նույն կռիվն էր…»,-նշել է Կարին Տոնոյանը։

Հավելենք, որ Դավիթը 29 տարեկան էր։ Նա ինքնասպանություն է գործել։

Նրա վերջին գրքերից էր «Կարսի 1920 թվականի ինքնասպանները»։

Comment here