ԳլխավորԼուր

Հարբած ուսանողը դանակահարել է երկու 17-ամյա աղջիկների

Ամուրի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը

ՌԴ Սվոբոդնի քաղաքում Ամուրի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտի հարբած ուսանողը դանակահարել է երկու 17-ամյա աղջիկների, հարուցվել է քրեական գործ, հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Ամուրի մարզի քննչական վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հետաքննության տվյալներով ՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր տեղի ժամանակով ժամը 8-ի սահմաններում, Լենինի փողոցում գտնվող հանրակացարանում։ 2006 թվականին ծնված ուսանողը հարբած վիճակում դանակով վիրավորել է աղջիկներին։ Ինչպես հայտնում են ռուսական մի շարք հեռագրեր-ալիքներ, երիտասարդը թեյի հետ ինչ-որ բան է խնդրել և ձեռքը գցել է դանակին, երբ նրան բուլկի են առաջարկել։

«Շիմանովսկ քաղաքի 16-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով։

Աղջիկները հոսպիտալացվել են, նրանցի մեկն արդեն տուն է վեարդաձրել։

Կասկածյալը ձերբակալվել է, որոշվում է նրա խափանման միջոցն ընտրելու հարցը։