ԳլխավորԼուր

Ռուսաստանում քննարկվում է ավիահաղորդակցությունը օգոստոսի 11-ից վերսկսելու հարցը

Ռուսաստանի կողմից բոլոր երկրների հետ միջազգային ավիահաղորդակցությունը օգոստոսի 11-ից վերսկսելու հարցը քննարկվում է, բայց առայժմ վերջնական որոշում չի ընդունվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Այսօրվանից Ռուսաստանը միջազգային ավիահաղորդակցությունը մասնակի վերականգնել է միայն Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի եւ Տանզանիայի հետ: Բացվել է նաեւ Ռուսաստանի եւ Աբխազիայի սահմանը:

Ռուսաստանը մարտի 27-ից կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով ամբողջությամբ փակել է կանոնավոր եւ չարտերային միջազգային ավիահաղորդակցությունը, փոխադրողները կարող էին չվերթներ կատարել միայն ուղեւորներին տուն վերադարձնելու համար:

Comment here