ԳլխավորԼուր

American Express-ը դուրս է գալիս Ռուսաստանից ու Բելառուսից

American Express ընկերությունը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում ու Բելառուսում. ռուսաստանյան ու բելառուսական քարտերը չեն գործի արտերկրում, օտարերկրյա քարտերը՝ Ռուսաստանում ու Բելառուսում։

«Ուկրաինայի ժողովրդի դեմ Ռուսաստանի կողմից չհիմնավորված հարձակման ֆոնին American Express-ը դադարեցնում է բոլոր գործողությունները Ռուսաստանում։ Արդյունքում ամբողջ աշխարհում թողարկված American Express-ի քարտերը չեն գործի Ռուսաստանի խանութներում կամ բանկոմատներում։ Բացի այդ, Ռուսաստանում ռուսական բանկերի թողարկած քարտերը չեն գործի երկրի սահմաններից դուրս։ Մենք դադարեցնում ենք նաև բոլոր գործարքները Բելառուսում»,-նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նմանատիպ հայտարարություններ էին արել Visa-ն ու Mastercard-ը։