Ավելի քան 40 հազար փախստական Դոնբասից արդեն ժամանել է Ռուսաստան, գրում է ««ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանին։
Այսօր առավոտյան Դոնի Ռոստովում կայացել է ինքնահռչակ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի փախստականների հետ կապված իրավիճակի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի հերթական նիստը։
«Տեղեկություն կա, որ ավելի քան 40 հազար մարդ ստիպված է եղել լքել Ուկրաինայի հարևան շրջանները և ժամանել Ռուսաստանի տարածք, այժմ նրանք հիմնականում գտնվում են Ռոստովի մարզում»,- լրագրողներին ասել է Չուպրիյանը։
Չուպրիյանը հավելել է, որ գիշերը Դոնբասից մոտ երկու հազար փախստական Ռոստովից գնացքով տեղափոխվել են Վորոնեժի և Կուրսկի շրջաններ։
«Երեք գնացք՝ մոտ 2000 մարդ, մեկնել է երկու Վորոնեժի և Կուրսկի մարզեր»,- ասել է նա։
Նշենք, որ փետրվարի 17-ին կտրուկ սրվել է Դոնբասի շփման գծում տիրող իրավիճակը։ Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ Կիևն անտեսում է նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, բանակի մեծ մասը կենտրոնացրել է Դոնեցկի և Լուգանսկի սահմանին և պարբերաբար գնդակոծում է աշխարհազորայիններին։