ԳլխավորԼուր

Հունիսից կգործի Երևան–Հռոդոս–Երևան չվերթը

Հունաստանի Հռոդոս կղզին

«Wizz Air» ավիաընկերությունը հունիսից չվերթեր կգործարկի դեպի Հունաստան՝ Հռոդոս կղզի,  հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:

«Ավիաընկերությունը հունիսի 7-ից գործարկելու է չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի: Երևան- Հռոդոս-Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ ավիաընկերության կայքում հրապարակված տվյալների` տոմսերը սկզբնական փուլում կարժենան 39, 49 և 61 եվրո:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews