ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները փետրվարի 10-14-ը մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի (SSE) կազմակերպած ձմեռային ուսումնական վարժանքին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հունաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի և Սլովակիայի կուրսանտների հետ նրանք մասնակցել են ինտենսիվ պարապմունքների, որոնք ներառում էին
- փոքր մասշտաբի մարտավարական վարժանքներ,
- արագ արձագանքման մարտական կրակային պատրաստություն,
- անհատական և խոշոր տրամաչափի զենքերից կրակային պատրաստություն,
- ձմեռային պայմաններում գոյատևման հմտությունների զարգացում։
«Միջազգային նմանօրինակ պատրաստության ծրագրերը զարգացնում են կուրսանտների հմտությունները, ամրապնդում պաշտպանության ոլորտում համագործակցությունը և ապագա սպաներին նախապատրաստում դիմակայելու մարտահրավերներին»,-նշված է հաղորդագրության մեջ։