ԳլխավորԽոսք

Ծիծաղը սազում է մարդուն. Ֆրանսուա Ռաբլե

Ֆրանսուա Ռաբլե

Ներկայացնում ենք ֆրանսիացի գրող, երգիծաբան, «Գարգանտյուա և Պանտագրյուել» գրքի հեղինակ  Ֆրանսուա Ռաբլեի (1493-1553) մտքերից։

***

• Ես ոչ մի բանից չեմ վախենում, բացի վտանգներից։

• Ես չեմ նայում ժամացույցին. ժամանակը ստեղծվել է մարդու համար, այլ ոչ թե մարդը՝ ժամանակի։

• Ծիծաղը սազում է մարդուն։

• Ասա ճշմարտությունն ու ամաչեցրու սատանային։

• Բնությունը դատարկություն չի հանդուրժում։

• Մի փչի տաք ճաշի վրա՝ խնայիր օդը։

• Փողը պատերազմի մկանն է։

• Համբերություն ունեցողն ամեն ինչի կհասնի։

• Եթե չես ցանկանում հիմարների տեսնել, նախ ջարդիր քո հայելին։

• Ախորժակն ուտելիս է բացվում։

• Ամեն մարդ արժե ճիշտ այնքան, որքան ինքն է իրեն գնահատում։

• Մարդու միտքն ուժեղ է նրա բռունցքներից։

• Ծեր հարբեցողների ավելի հաճախ կարելի է հանդիպել, քան ծեր բժիշկների։

• Ես ավելի շատ չեմ խմում, քան սպունգը։

• Կարեւորն արագ վազելը չէ, այլ շուտ հասնելը։

• Ես խմում եմ ապագա ծարավի տպավորության տակ, ահա թե ինչու եմ անընդհատ խմում։