ԳլխավորԼուր

Ադրբեջանը 10 գերի է փոխանցել Հայաստանին

Իշխանասար

Ադրբեջանը 10 գերի է փոխանցել Հայաստանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականների մասին է։ Հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։

Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել էին ՀՀ արևելյան սահմանագոտու դիրքերը։ Ըստ ՊՆ-ի՝ հայկական կողմը կորցրել է 2 մարտական դիրք, ունեցել է զոհեր, վիրավորներ ու գերեվարվածներ։ Ուշ երեկոյան ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել էր։