ԳլխավորԽոսքՄի կտոր գիրք

Մարդը Աստծո և սատանայի մարտադաշտն է. մտքեր՝ Դոստոևսկուց

Ֆյոդոր Դոստոեւսկի

Նոյեմբերի 11-ին ծնվել է ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկին (1821-1881):

***

• Ես միայն մի բանից եմ վախենում. լինել անարժան սեփական տառապանքներիս համար:

• Հարկավոր է կյանքն ավելի սիրել, քան դրա իմաստը:

• Անցեք մեր կողքով և ներեք մեզ մեր երջանկությունը:

• Խելացի մարդիկ միշտ ավելի շատ հիմարություններ են անում, քան սահմանափակները:

• Սիրահարվել չի նշանակում սիրել… Սիրահարվել կարելի է և ատելով:

• Մարդը Աստծո և սատանայի մարտադաշտն է:

• Մանրուքը, մանրուքն է գլխավորը…Ահա այդ մանրուքն էլ միշտ կործանում է ամեն ինչ…

• Մարդուն ճանաչելու համար նրան պետք է մոտենալ աստիճանաբար ու զգուշությամբ:

• Ճշմարտությունից ձեռք են քաշում այնքան ժամանակ, մինչև որ գունազարդված մարդը իրենց հիմար դրության մեջ է գցում:

• «Հարկավոր է, որ մարդ կարողանա գեթ մի որևէ տեղ գնալ…Իսկ ես ուր եմ գնում,-հանկարծ մտածեց նա»:

• Ես ուզում եմ գոնե մեկ մարդու հետ խոսել ամեն ինչի մասին այնպես, ինչպես ինքս ինձ հետ:

• Բանն այն չէ, որ նրանք ստում են. ստելը միշտ էլ կարելի է ներել, ստելը վտանգավոր չէ, որովհետև դեպի ճշմարտություն է տանում: Ոչ, ցավալին այն է, որ ստում են ու հավատում իրենց ստին:

• Օգնելու համար պետք է նախ այդպիսի իրավունք ունենալ:

• Վախկոտը նա է, ով վախենում և փախչում է, իսկ նա, ով վախենում է, բայց չի փախչում, նա դեռ վախկոտ չէ:

• Կրքով շատ տարված մարդը, մանավանդ, եթե նա տարիքն առած է, բոլորովին կուրանում է և պատրաստ է հույս տածել այնտեղ, որտեղ դա բոլորովին չկա. դեռ ավելին, խելքը կորցնում է, գործում է փոքր երեխայի պես, թեկուզև խելքի ծով լինի:

• Իշխանությունը տրվում է միայն նրան, ով համարձակվում է կռանալ և վերցնել այն:

• Ի՞նչ ասել է ավելի ազնիվ: Ես այդպիսի արտահայտությունները չեմ հասկանում մարդկային գործունեությունը որոշելու իմաստով: «Ավելի ազնիվ», «ավելի մեծահոգի» այդ ամենը դատարկ բան է, անհեթեթություն, հին, նախապաշարմունքային խոսքեր, որոնք ես բացասում եմ: Ազնիվ է այն ամենը, ինչ որ օգտակար է մարդկությանը: Ինչքան կուզեք քրքջացեք, դա այդպես է:

• Բայց հիմա ես ի՞նչ ապուշ եմ, երբ հասկանում եմ, որ ինձ ապուշի տեղ են դնում։

• Ազատությունն ինքդ քեզ չզսպելու մեջ չէ, այլ ինքդ քեզ կառավարելու:

• Լռելը մեծ տաղանդ է:

• Նա նրան այնքան էր հարգում ու երբեմն այնքան էր վախենում նրանից, որ նույնիսկ սիրում էր:

Comment here