ԳլխավորԼուր

ՇՕ. Հայաստանի շախմատիստները ջախջախեցին ադրբեջանցիներին

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանի թիմին՝ 3-1։

Տղամարդկանց հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով հաղթեց Շահրիյար Մամեդյարովին, Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Հադիր Հուսեյնովի, Մանուել Պետրոսյանը սևերով՝ Վասիֆ Դուրաբայլիի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Նիյատ Աբասովի հետ:

Այժմ 17 միավորով մեր հավաքականն առաջին տեղն է կիսում Ուզբեկստանի հավաքականի հետ։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5), ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ, իսկ 9-րդ տուրում կրել էր առաջին պարտությունը՝ 1:3 հաշվով զիջելով Ուզբեկստանին:

Հավելենք, որ Հայաստանի կանանց թիմը 0-4 հաշվով պարտություն կրեց։

Օլիմպիադայում կկայանա 11 տուր, այն կավարտվի օգոստոսի 10-ին։