ԳլխավորԼուր

Ուսուցչուհին ու աշակերտները մոլորվել էին Ենոքավանի անտառում

Արտակարգ իրավիճակների նախարարություն ԱԻՆ

Օգոստոսի 8-ին, ժամը 13։08-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում ուսուցչուհին իր աշակերտների և մեկ ծնողի հետ մոլորվել են, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում:

Փրկարարները մոլորված 19 քաղաքացու հայտնաբերել և ուղեկցել  են Ենոքավան գյուղ: