ԳլխավորԼուր

Ազգային ժողովը արձակվեց, սակայն Ազգային ժողովը կշարունակի աշխատել

ՀՀ Ազգային ժողովն այսօր կայացած հատուկ նիստում երկրորդ անգամ չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 7-րդ գումարման խորհրդարանը արձակվում է, բայց այն կշարունակի գործել մինչեւ նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը։

Հիշեցնեք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

Հավելենք նաեւ, որ 7-րդ գումարման խորհրդարանն ընտրվել էր 2018-ի դեկտեմբերի 9-ին՝ արտահերթ ընտրություններով։

Comment here