ԳլխավորԼուր

Ծեծկռտուք՝ Ազգային ժողովում (տեսանյութ)

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի բանավեճը խորհրդարանի դահլիճում վերածվեց ծեծկռտուքի:

Մարուքյանն ամբիոնից իր ելույթում անդրադառանում էր «Իմ քայլը» -ից Բաբկեն Թունյանի՝«Լուսավոր Հայաստան» խմբակցությանը վերաբերող ելույթին, երբ միջամտեց նաև Սասուն Միքայելյանը: Մարուքյանն արձագանքեց. «Պարոն Միքայելյան, հոպար չեմ Ձեզ համար»:

Մի քանի բառ փոխանակելուց հետո դահլիճում ծեծկռտուք սկսվեց, միջամտեցին դահլիճում ներկա գտնվողները: Որոշ ժամանակ անց Մարուքյանը փորձեց շարունակել ելույթը, սակայն վիճաբանությունը վերսկսվեց, եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդմիջում հայտարարեց:

 

Comment here