ԳլխավորԼուր

Ստամբուլում կանայք ծեծել են իրար հացի հերթում (տեսանյութ)

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ումրանիյե թաղամասում մեծ վեճ է բռնկվել հացի հերթի ժամանակ։ Փողոցի մեջտեղում հացի հերթի մեջ կանգնած կանայք դեռևս անհայտ պատճառով սկսել են միմյանց մազերը քաշել ու հարվածել իրար, տեղեկացնում է ermenihaber-ը։

Հերթի մեջ գտնվող մյուս քաղաքացիները փորձել են հանդարտեցնել կռվողներին, սակայն արդյունքում նրանք էլ են տուժել։

Սոցիալական տարածության սկզբունքը և հասարակական կարգը խախտած կանանց վեճը տեսագրվել է ներկաների բջջային հեռախոսներով։

Comment here