ԳլխավորԼուր

«Եկեք երեխաներին չտանջենք». Արայիկ Հարությունյան

Մանկապարտեզ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հորդորում է չծանրաբեռնել երեխաներին նախադպրոցական կրթական հաստատություններում` տարիքի համար չնախատեսված ծրագրերով, դա հետագայում անհարմարություններ է առաջացնում դպրոցում:

Նախարարը նման տեսակետ հայտնեց «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

«Եկեք երեխաներին չտանջենք, և նախադպրոցական ուսումնական հաստատություններում տանք այն գիտելիքը, որն անհրաժեշտ է տվյալ տարիքի համար: Հիմա կան տարբեր զարգացման կենտրոններ, տարբեր մանկապարտեզներ, որոնք լեզուների և այլ ուղղվածություն ունեն: Ես վստահեցնում եմ, ծնողներին էլ անընդհատ դիմում եմ, ամենևին դրական ազդեցություն չեն ունենում երեխայի ընդհանուր կրթական մակարդակի վրա: Ընդհակառակը՝ դրանք շատ վատ տրամադրություններ են առաջացնում երեխաների մոտ, երբ նրանք գնում են դպրոց և դպրոցի որոշ ծրագիր արդեն յուրացրած են լինում մանկապարտեզներում։ Դա սխալ է մանկավարժական առումով, ոչ բարենպաստ պայմաններ է ստեղծում երեխայի բնականոն զարգացման համար»,-ասաց նախարարը:

Comment here