ԳլխավորԼուր

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք

Մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ն` առողջացած, 43-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 29205 թեստավորում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 33 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 48 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություն։

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 10 է»։

Comment here