ԳլխավորԺամանցՄի կտոր ժպիտ

Մի կտոր ժպիտ-14. ուսանողական

Քննություն

— Սրիկա, դու փչացրեցիր իմ ամբողջ երիտասարդությունը: Ես քեզ տվեցի իմ կյանքի լավագույն տարիները:

— Աղջիկս, բավական է դիպլոմիդ հետ խոսես:

***

Բարձրագույն կրթության դիպլոմ գործատուները հարցնում են միայն համոզվելու համար, որ այդ աշխատողն ի վիճակի է 4 տարի ծախսել անօգուտ միապաղաղ աշխատանքի վրա։

***

Ուսանողական հարսանիք.

-Իսկ ինչու հարսը ոչ ուտում է, ոչ խմո՞ւմ։

— Նա փող չի տվել։

***

Ուսանող էի, համալսարան էի գնում միայն ճաշելու համար։ Հիմա ես այնտեղ դասավանդում եմ: Մոտիվացիան չի փոխվել։

***

Բուհն ավարտելուց հետո ամենադժվարը քիմիկոսների համար է։ Նրանք գիտեն, թե ինչպես պայթեցնել կամ թունավորել ցանկացած մարդու, բայց զսպում են իրենց:

***

 — Ասում են՝ ուսանողական տարիներն ամենալավն են, բայց ես դեռ չեմ զգում:

— Պարզապես հետո ավելի վատ տարիներ են գալիս։

***

Լավ է քննություններ հանձնել Լուսնի վրա: Այնտեղ բոլոր առարկաները վեց անգամ ավելի թեթև են:

***

Քննության ժամանակ.

— Տոմս վերցեք:

Ուսանողը սեղանին կոնյակ է դնում:

Պրոֆեսոր.

— Օհո… Կոնյակը դա լավ է:

Ուսանող.

— Ոչ, պրոֆեսոր, կոնյակը դա «գերազանց» է:

***

Զայրացած դասախոսը՝ ուսանողին.

— Կարելի՞ է այդպես ոչինչ չիմանալ։

— Ներեցեք, պրոֆեսոր, ես կարծում էի, որ քննությունը վաղն է:

***

— Ի՞նչ վիճակում է կուրսային աշխատանքդ։

— Դեռ չեմ ավարտել, բայց շուտով կսկսեմ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews