ԳլխավորԺամանցԼուրՇոուբիզնես

Բեյոնսեն «Գրեմմի» է ստացել 2024 թվականի լավագույն ալբոմի համար

Երգչուհի Բեյոնսեն

Բեյոնսեի Cowboy Carter ձայնասկավառակը լավագույն ալբոմ է ճանաչվել «Գրեմմի -2024» մրցանակաբաշխության ժամանակ։

Երգչուհին հաղթել է նաև «Լավագույն քանթրի ալբոմ» և «Լավագույն քանթրի դուետ» անվանակարգերում Մայլի Սայրուսի հետ՝ «II Most Wanted» երգի համար։

Ի դեպ, սա Բյոնսեի առաջին «Գրեմմի»-ն է։

Քենդրիկ Լամարը ամենաշատ մրցանակներն է ստացել. նրա «Not Like Us» երգը հաղթել է հինգ անվանակարգերում, այդ թվում ՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Տարվա ռեփ կատարում», «Լավագույն ռեփ երգ» եւ «Լավագույն երաժշտական տեսահոլովակ»:

Երգչուհի Charli XCX-ը շահել է երեք արձանիկ, Սաբրինա Քարփենթերը՝ երկու:

Չապել Ռոնը ճանաչվել է լավագույն նոր արտիստ։