ԳլխավորԼուր

Ադրբեջանը հրետակոծել է Այգեպարի մանկապարտեզը

Ադրբեջանական զինուժը հուլիսի 16-ի գիշերը թիրախավորել է հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Տավուշի մարզի Այգեպար համայնքը։

Հրետակոծության հետևանքով վնասվել է Այգեպար համայնքի մանկապարտեզի շենքը (լուսանկարում՝ մանկապարտեզը ռմբակոծությունից առաջ եւ հետո)։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ստորաբաժանումները հուլիսի 16-ին, ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

 

Comment here