Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով ավտոմեքենայում գտնող 5 ադրբեջանցի է սպանվել:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ սպանվածներից մեկը ադրբեջանական թերթի գլխավոր խմբագիր Զիբեյդա Ադիլզադեն է:
«Նոյեմբերի 21-ին` ժամը 15.20-ին, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Հաջիև Շաքիր Մագերամօղլուն, Հաջիև Ֆիրուդին Մագերամօղլուն, Հուսեյնով Զուլֆյուգար Ադիշիրինօղլուն, Հաջիևա Էլմինազ Մագերամղզին և Ադիլզադե Զիբեյդա Շաքիրղզին մահացել են Ֆիզուլիի շրջանում»,– նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։