Հունվարի 31-ին կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգի հարցն էր համալսարանի ռեկտորի ընտրությունը։
Նիստում միաձայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր ընտրվեց ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, համալսարանի ռեկտորի ժ․պ․ Մանուկ Բարսեղյանը:
Տեղեկանք
Մանուկ Բարսեղյանը ՃՇՀԱՀ-ում աշխատել է 2014 թվականից։
- 2014-2019 թթ․ — ՃՇՀԱՀ կրթական ծրագրերի մշակման բաժնի գլխավոր մասնագետ:
- 2020թ․-ից առ այսօր — ՃՇՀԱՀ-ում գործող «Շինարարական խնդիրների բնագիտամաթեմատիկական մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի պահպանում և զարգացում» ծրագրի ղեկավար:
- 2020թ․-ի հունվարից սեպտեմբեր — ՃՇՀԱՀ-ի գիտական քաղաքականության վարչության պետ:
- 2020-ից 2024թ. մարտ — ՃՇՀԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր:
- 2024թ. մարտից 2025թ. հունվար — ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: