Ծիծաղի միջազգային օրվա առթիվ ներկայացնում ենք մի քանի փաստ՝ ուրախություն արտահայտող եւ աղմկոտ դիմաշարժի մասին։
1. Ժպտալու ժամանակ աշխատում է դեմքի 17 մկան, իսկ մռայլվելիս՝ 43։
2. Լիաթոք «փորը բռնած» ծիծաղի ընթացքում օրգանիզմը մեկ ժամում նիհարում է նվազագույնը կես կիլոգրամով։ Բայց պետք է հաշվի առնել, որ մարդը կարող է անընդհատ ծիծաղել առավելագույնը հենց մեկ ժամ։ 10-15 րոպե ծիծաղն այնքան կալորիա է ոչնչացնում, որքան կա միջին չափի շոկոլադե սալիկի մեջ։
Վանդերբիլտի համալսարանի տվյալներով՝ օրական 15 րոպե ծիծաղող մարդիկ կարող են ազատվել տարեկան 2 կգ ճարպից։
3. Ծիծաղն օգնում է ասթման եւ բրոնխիտը բուժելիս, քանի որ ծիծաղի ժամանակ թոքերից 100 կմ/ժ արագությամբ դուրս թռչող օդը մաքրում է բրոնխները եւ թեթեւացնում է շնչառությունը։
4. Ծիծաղը դրական է ազդում ստեղծագործական եւ տարբեր խնդիրներ լուծելու ունակությունների վրա։ Այն ակտիվացնում է ուղեղի լիմբային համակարգը՝ միացնելով ձախ եւ աջ կիսագնդերը։
5. Համարվում է, որ օրական առնվազն 17 րոպե ծիծաղող մարդու կյանքն ավելանում է մեկ տարով։
6. Որոշ երկրներում ակտիվորեն կիրառվում է ծիծաղաբուժությունը։ Օրինակ, Ճապոնիայում այն մեծ հաջողությամբ օգտագործում են տուբերկուլյոզային հիվանդանոցներում։ Իսկ Մալայզիայում քննությունների նախօրեին ուսանողներին ծիծաղ հիշեցնող հատուկ շնչառական վարժություններ են հանձնարարում։ Դա օգնում է առանց հուզմունքի եւ հաջողությամբ հանձնել քննությունները։
7. 6 տարեկան երեխաները ծիծաղում են օրական միջինը 300 անգամ, իսկ մեծահասակները՝ 15։ Ի դեպ, մինչեւ 3 ամսական երեխաները չեն կարողանում ծիծաղել։
8. Ժպիտը նաեւ եկամտաբեր է, քանի որ հաճախորդներին մշտապես ժպտացող մատուցողները 1.5 անգամ ավելի շատ թեյավճար են ստանում։
9. Ամենաժպտադեմ մարդիկ ապրում են Բրազիլիայում եւ Կուբայում, ամենամռայլները՝ Սկանդինավյան երկրներում։
10. 80-90 տոկոս դեպքերում մարդիկ ծիծաղում են այն արտահայտությունների վրա, որոնց մեջ ծիծաղելի ոչինչ չկա։
11. Հումորի զգացումով տղամարդիկ կանանց ավելի խելացի են թվում, քան նրանց լրջադեմ սեռակիցները։ Համարվում է, որ հումորի զգացումը առավել հատուկ է տղամարդկանց տեստոստերին սեռական հորմոնի շնորհիվ։
Ըստ aif.ru-ի
Եվ վերջում՝ «Մի կտոր ժպիտ»՝ usanogh.am-ից
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։