Ուսանող-1.սովորաբար քառամյա կարգավիճակ՝ դպրոցի եւ «մեծական» կյանքի միջեւ
2.այնքան է քննության ժամանակ ասել «եսիմ», «ինչ իմանամ» ու ուսը թոթվել կամ ուսով արել, որ կոչվել է ուսով անող, կրճատ՝ ուսանող
Դասախոս-նրան չի կարելի ասել «Գլխիս լեկցիա մի կարդա», քանի որ դա նրա աշխատանքային պարտականությունն է
Լսարան-առաջին հայացքից՝ լսելու սենյակ, որտեղ սակայն ոչ ոք ոչ մեկին չի լսում, հատկապես՝ դասախոսին
Քննություն-դրանից կտրվելուց արյուն չի գալիս, բայց էլի ցավոտ է
Համալսարան-«ասել-խոսել-ուրախանալու» եւ հանդիպումների տեղ, որի միակ թերությունը քննություններն են
«Լիկվիդ»-արձակուրդները «հարամ անող» դարդ
Գնահատական-դե լա~վ, դու հո դրա մեռած չես
Ստուգարք-քննութուն-light
Դեկան-ֆակուլտետապետ
Կուրսային-բուհամերձ տարածքներում կամ համացանցում վաճառվող «ինքնուրույն աշխատանք»
Ականջակալ-աշխարհից կտրվելու սարք
Բջջային հեռախոս-դրանով նաեւ զանգահարում են
Usanogh.am
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։