Աման-չամանի հետ դառնում է սպասք
Արդուկ-էլեկտրական սարք, որն օգնում է կնոջը մտածել
Ամուսնություն-սկզբում՝ «տեր եմ-հնազանդ եմ», որոշ ժամանակ անց՝ «տե~ր իմ աստված-հնազանդ կին ես գտե՞լ»
Գլխացավ-տղամարդու «փորացավի» հականիշը
Խանդ-սեփականությունդ որեւէ մեկի հետ չկիսելու հիվանդագին ցանկություն
Կարոտ-երբ քեզ թվում է, թե շատ ես ուզում տեսնել մեկին, ու հանդիպելուց 3 րոպե անց հասկանում ես, որ դա քեզ իսկապես թվում էր
Կենցաղ-«բոբո», որով փորձում են վախեցնել ջահելներին ու կանխել ամուսնությունը
Սեր-անբացատրելի, այսինքն՝ վտանգավոր հակում դեպի հակառակ սեռի ոչ լավագույն ներկայացուցիչը
Քնքշություն-կնոջ վարքագծի հանկարծակի ու կասկածելի փոփոխություն
Օդային համբույր-երբ հանդիպում են 2 ընկերուհիները ու համբուրում են դիմացինի այտի կողքի օդը՝ միաժամանակ շրթունքներով ինչ-որ հնչյուններ արձակելով
Like-զինամթերք՝ ֆեյսբուքյան պատերազմում
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։